ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈԻՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Համագումարի հարգելի պատվիրակներ,
Հարգելի հյուրեր,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ կարճ ժամանակում ստեղծեց իր ձեռագիրը, ունեցավ իր նկարագիրը, բնավորությունը, և այս առումով գնահատելի է «Բարգավաճ Հայաստանի» գոյությունը մեր քաղաքական կյանքում: Մենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ունենք արդեն տարիների գործակցություն կոալիցիայի սահմաններում, կոալիցիա, որ ձևավորվեց հայկական հզոր պետականություն ունենալու նպատակով:
Այսքանով չի սահմանափակվել մեր համագորածկցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Արդեն հրապարակի վրա են նաև համագործակցություն Հայ Դատի պայքարի առումով, որը ես ողջունում եմ:
Ես մեկ անգամ ևս Դաշնակցության անունից ողջունում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չորրորդ համագումարը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ժողովականներին, անկեղծ ցանկանում եմ, որ բոլորդ հազարատ մնաք ԲՀԿ ղեկավարության կողմից հաստատված ձեռագրին:
Շնորհակալություն:
ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ