ՀԱՅ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԵՎ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԿՄԱՐԶՎԵՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃՈՒՄ
09/23/2011
Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում հիմնանորոգումից հետո վերաբացվել է ծանրամարտի և բռնցքամարտի մարզադահլիճը, որն այսուհետ կոչվելու է ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի անունով: Վերանորոգման աշխատանքները կատարվել են սփյուռքահայ բարերար Ալբերտ Բոյաջյանի հովանավորությամբ:
Միջազգային չափորոշիչներին համապատասխանող այս մարզադահլիճի բացման պատիվը վերապահված էր Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին և Ալբերտ Բոյաջյանին:
Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում վերանորոգման աշխատանքները շարունակական են լինելու: Հաջորդ տարի շահագործման է հանձնվելու աթլետիկայի մարզադահլիճը: