ՀԱՅ-ԽՈՐՎԱԹԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

05/31/2010
Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի հրավերով մայիսի 25-ից 27-ը Խորվաթիայում էր գտնվում  «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը:
 

Արդեն շուրջ 3 տարի է, ինչ բուռն զարգացում են ապրում հայ-խորվաթական կապերն ու հարաբերությունները: Այս ժամանակահատվածում տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխադարձ այցելություններ, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ տնտեսության կոնկրետ ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Այսօր էլ, չնայած համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամին, մատնանշվում են գործարար համագործակցության նորանոր նախագծեր, որոնք քննարկվել են ԲՀԿ նախագահի՝ Խորվաթիա կատարած այցի շրջանակներում: