ՀԱՅ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ
11/29/2010
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ս.թ. նոյեմբերի 11-14-ը Իսրայելում կայացած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի 8-րդ բաց առաջնությանը մասնակցած հայ երիտասարդներին: «Մուլտի Գրուպ-Նոյ-Արսենալ» խումբը ինտելեկտուալ խաղի շրջանակներում մրցել է այնպիսի վարպետների հետ, ինչպիսին են Մաքսիմ Պատաշովը, Ալեքսանդր Դրուզը և այլ հեղինակավոր ինտելեկտուալները: Առաջին անգամ նման հեղինակավոր թիմերի շարքում «Մուլտի գրուպ-Նոյ-Արսենալ» թիմը ճանաչվել է լավագույնը:
Գագիկ Ծառուկյանը երիտասարդ ինտելեկտուալներին մաղթեց, որ նրանք միշտ բարձր պահեն պետության պատիվը: «Շնորհավորում եմ ձեզ, անհնարին ոչինչ չկա, պետք է պարապել, մասնակցել և հասնել արդյունքների: Մենք կանենք ամեն հնարավորը, և դուք պետք է կարողանաք արժանավայել ներկայացնել մեր պետությունը»,-իր ելույթում նշեց ԲՀԿ նախագահը:
Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու հայ երիտասարդ ինտելեկտուալներին վերջիններիս նախաձեռնություններում: