ՀԱՅ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
07/08/2009

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բելառուսական պատվիրակության անդամները հանդիպեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Նույն օրը նախատեսված էր նաև պատվիրակության անդամների հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը նշեց, որ երկկողմ համագործակցության ծավալները դեռևս բավարար չեն, և բելառուս գործարարների այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի փոխշահավետ կապերի զարգացմանը:
Քննարկվեց նաև Հայաստանում բելառուսական առևտրի տան ստեղծման խնդիրը, որը հնարավորություն կընձեռի բելառուսական ապրանքների ողջ տեսականին ներկայացնելու հայաստանյան շուկայում: Այս խնդիրը նույն օրը կարգավորվեց Գագիկ Ծառուկյանի

Այցի վերջին օրը Բելառուսական պետական սննդի արդյունաբերական կոնցեռնի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի միջև ստորագրվեց առևտրային կապերի զարգացման և փոխադարձ ներդրումների ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիր: Մի շարք պայմանագրեր ստորագրվեցին նաև տարբեր արտադրական ճյուղեր ներկայացնող ընկերությունների և «Մուլտի գրուպ» կոնցեռնի ձեռնարկությունների միջև: