ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՑ

08/28/2009
2009թ-ի օգոստոսի 28-ին մամուլում տեղ են գտել հրապարակումներ, որոնք ներկայացրել են նախկին փաստահավաք խմբի անդամներ Ա. Ք.-ն ու Ս. Ս.-ն, առ այն, որ 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների տրամադրվել է զինվորական հանդերձանք` իբր թե այդ օրը մայրաքաղաքում տեղ գտած հրկիզումների և թալանի հրահրման նպատակով: Բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների թվում հիշատակվել է նաև Գագիկ Ծառուկյանի անունը:
   
Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը հայտարարում է, որ հրապարակված տեղեկությունները բացարձակապես սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատից որևէ մեկը որևէ կերպ մարտի 1-ի դեպքերին ներգրավված չի եղել: Նման կեղծ և ստահոդ տեղեկություններ տարածողները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել մարտի 1-ի ողբերգական դեպքերի իրական պատասխանատուներից, տարաբնույթ հերյուրանքների միջոցով վարկաբեկել Գագիկ Ծառուկյանի բարի անունն ու պատիվը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակ