Հայաստանում է «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատվիրակությունը
Այս տարի լրացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջև ստորգրված համագործակցության հուշագրի 10-ը տարին: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի խոշորագույն՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի գլխավորությամբ: Քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական-գործընկերային հարաբերությունների, միջխորհրդարանական, միջկուսակցական և միջխմբակցային կապերը խորացնելու վերաբերյալ հարցեր: Սերգեյ Նեվերովն ասել է, որ արտահերթ ընտրություններից հետո էլ ԲՀԿ-ի հետ հարաբերությունները կշարունակվեն և համոզմունք հայտնել, որ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն կստանա ժողովրդի վստահության քվեն: