ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՐՏԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
11/22/2011
Փառատոնն իրականացվեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո:
Արևելյան մարտարվեստների փառատոնը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ: Այս տարի փառատոնին մասնակցում էին 10 մարտաոճերի ֆեդերացիաներ:
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցեց նաև Հայաստանի Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Պատվավոր հյուրերի շարքում էին միջազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն սենսեյ Մասաո Կավասոեն և Ռուսաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Յելոյանը:
Մեր երկրում արևելյան մարտարվեստների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին շնորհվեց սև գոտի, 7-րդ դան:
Մեր երկրում արևելյան մարտարվեստների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին շնորհվեց սև գոտի, 7-րդ դան: