ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԱՅՍՕՐ ՄԱՅՐԱՑԱԾ ԿԱՆԱՆՑ
03/09/2012
Ձևավորված բարի ավանդույթի համաձայն, արդեն 7-րդ տարին ԲՀԿ կանանց խորհրդի անդամները, խորհրդի պատվավոր նախագահ տիկին Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ, մարտի 8-ի կապակցությամբ այցելում են նոր մայրացած կանանց և փոխանցում են բազում նվերներ, ծաղիկներ և շնորհավորանքներ:
«Վաղվանից կշարունակվեն այցելությունները նաև Հանրապետության հեռավոր և սահմանամերձ շրջանների ծննդատներ, որտեղ ևս միամսյակի ընթացքում մայրացած կանայք հաճելի անակնկալների ականատեսը կդառնան»,- ընդգծեց ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը: