ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ԷՋՄԻԱԾԻՆՑԻՆԵՐ ԱՆԴԱՄԱԳՐՎԵՑԻՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
09/25/2011
Էջմիածին քաղաքի և հարակից շրջանների բնակիչներին մեկ վայրում է համախմբել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու ցանկությունը: Կուսակցության շարքերը համալրել ցանկացող անդամների հետ հանդիպելու է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ նախագահը լսում էր բոլորի խնդիրները և մտահոգությունները: Բարձրացված շատ հարցեր լուծում են ստանում հենց տեղում:
Մարզի բնակիչների հետ անմիջական շփմանը հաջորդում է արդեն կուսակցությանն անդամակցելու արարողությունը: Հանդիսավոր պայմաններում հազարից ավելի անձիք դարձան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ: