Կոռեկտ չէ քննարկել հաջորդ պատգամավորի մանդատի հարցը, քանի դեռ Տ. Ուրիխանյանն այն վայր չի դրել. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ում նման քննարկումներ չեն եղել և բացարձակ ոչ կոռեկտ եմ համարում նման քննարկումները, քանի դեռ Տիգրան Ուրիխանյանը պատգամավոր է։ Tert.am –ին այս մասին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ի պատասխան հարցի, թե ո՞վ է լինելու ԲՀԿ համամասնական ցուցակով ԱԺ մտնող հաջորդ պատգամավորը, եթե պարզվի, որ պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում ներկայացրած Տիգրան Ուրիխանյանը հաստատակամ է այս հարցում:
«Քանիցս այդ հարցին պատասխանել եմ,չեմ զլանա պատասխանել ևս մեկ անգամ. ԲՀԿ-ում նման քննարկումներ չեն եղել և բացարձակ ոչ կոռեկտ եմ համարում նման քննարկումները, քանի դեռ Տիգրան Ուրիխանյանը պատգամավոր է: Ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ Տիգրան Ուրիխանյանը վայր դնի մանդատը: Մենք սովոր ենք աշխատել փաստերի հետ։ Այս պահին փաստն այն է, որ Տիգրան Ուրիխանյանը պատգամավոր է, ուստի ԲՀԿ-ում , զուտ կոռեկտությունից ելնելով, նման կարգի քննարկում չի եղել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ եթե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին մանդատը վայր դնելու դիմում ներկայացրած Տիգրան Ուրիխանյանը այն 15 օրվա ընթացքում հետ չվերցնի, ապա նրա հրաժարականը կհամարվի ընդունված:
Նշենք, որ ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի` Տիգրան Ուրիխանյանից հետո ԱԺ պետք է մտնի 89-րդ համարը`Կոտայքի մարզի Թեղենիքի գյուղապետ Մարատ Բաղդասարյանը, (նա ևս հաստատեց այդ տեղեկությունը Tert.am –ի հետ զրույցում), իսկ նրան հաջորդում է դերասան Գուժ Մանուկյանը:ԲՀԿ-ում նման քննարկումներ չեն եղել և բացարձակ ոչ կոռեկտ եմ համարում նման քննարկումները, քանի դեռ Տիգրան Ուրիխանյանը պատգամավոր է։ Tert.am –ին այս մասին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ի պատասխան հարցի, թե ո՞վ է լինելու ԲՀԿ համամասնական ցուցակով ԱԺ մտնող հաջորդ պատգամավորը, եթե պարզվի, որ պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում ներկայացրած Տիգրան Ուրիխանյանը հաստատակամ է այս հարցում:
«Քանիցս այդ հարցին պատասխանել եմ,չեմ զլանա պատասխանել ևս մեկ անգամ. ԲՀԿ-ում նման քննարկումներ չեն եղել և բացարձակ ոչ կոռեկտ եմ համարում նման քննարկումները, քանի դեռ Տիգրան Ուրիխանյանը պատգամավոր է: Ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ Տիգրան Ուրիխանյանը վայր դնի մանդատը: Մենք սովոր ենք աշխատել փաստերի հետ։ Այս պահին փաստն այն է, որ Տիգրան Ուրիխանյանը պատգամավոր է, ուստի ԲՀԿ-ում , զուտ կոռեկտությունից ելնելով, նման կարգի քննարկում չի եղել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ եթե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին մանդատը վայր դնելու դիմում ներկայացրած Տիգրան Ուրիխանյանը այն 15 օրվա ընթացքում հետ չվերցնի, ապա նրա հրաժարականը կհամարվի ընդունված:
Նշենք, որ ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի` Տիգրան Ուրիխանյանից հետո ԱԺ պետք է մտնի 89-րդ համարը`Կոտայքի մարզի Թեղենիքի գյուղապետ Մարատ Բաղդասարյանը, (նա ևս հաստատեց այդ տեղեկությունը Tert.am –ի հետ զրույցում), իսկ նրան հաջորդում է դերասան Գուժ Մանուկյանը: