Կոմունիստական կուսակցությունների միություն - ԽՄԿԿ կենտրոնական խորհուրդի հայտարարությունը
Կոմունիստական կուսակցությունների միություն- ԽՄԿԿ կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում դադարեցնել «Բարգավաճ Հայաստա ն» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումը:
Կոմունիստական կուսակցությունների միություն-ԽՄԿԿ կազմի մեջ մտնող կոմունիստական կուսակցությունները՝ ՌԴ կոմունիստական կուսակցությունը, Բելոռուսի կոմունիստական կուսակցությունը, Ուկրաինայի կոմունիստական կուսակցությունը, Ղազախստանի կոմունիստական կուսակցությունը, Ղրղզստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Մոլդովայի Հանրապետության կոմունիստական կուսակցությունը, Տաջիկստանի կոմունիստական կուսակցությունը ուշի ուշով հետևում են Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընդդիմության նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հաշվեհարդարին։ Մենք համակարծիք ենք Հայաստանի կոմունիստական կուսակցության մեր ընկերների հետ, ովքեր հանդես են եկել ի աջակցություն և ի պաշտպանություն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ժողովրդի ընտրյալ Գագիկ Ծառուկյանի:
Կոմունիստական կուսակցությունների միություն-ԽՄԿԿ կազմի մեջ մտնող բոլոր 18 կոմունիստական կուսակցությունները սատարում են այս որոշումը:
Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ քաղաքական հաշեհարդարն անթույլատրելի է։ Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունները։ Կոմունիստական կուսակցությունների միություն-ԽՄԿԿ կենտրոնական խորհուրդը լիովին աջակցում է «Բարգավաճ Հայաստանի» անփոխարինելի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Դադարեցրե՛ք նրա և նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը: