ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
10/11/2011
Հանդիսավոր մթնոլորտում մեկնարկել է հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության հերթական համաժողովը, որի բացմանը ներկա էր նաև միության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ողջունելով ներկաներին, Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ այս հանդիպումը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հայ-ռուսական միության գոյությունը մեծ առաջընթաց ունի:
«Միության ձևավորման փուլում առկա 230 հասարակական կազմակերպություններին այսօր միանում են ևս 70-ը, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մշակութային, հասարակական և այլ կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը տվել են իրենց դրական արդյունքը»,- նշեց Գագիկ Ծառուկյանը: