ԿԱՅԱՑԱՎ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

01/26/2011
Երևանի «Դինամո» մարզահամալիրում այսօր մեկնարկած Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը 110 ըմբիշ էր մասնակցում: Եզրափակիչ գոտեմարտին տեղում հետևում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մեր հիմնական պահանջը հաղթանակն է: Տեսնում եք, որ արդյունք կա, քայլ առ քայլ աշխատանքի շնորհիվ շարժ կա, աշխատանքը երևում է, կարողանում ենք իրականացնել մեր ծրագրերը: Անցած օլիմպիական խաղերի համեմատ, հուսով ենք սպասվող օլիմպիական խաղերում մեդալների գույները կփոխենք»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:





Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանյան առաջնության հաղթողները դիպլոմների և դրամական պարգևների արժանացան: Արդյունքների հիման վրա կազմավորվելու է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: Մեր մարզիկները պատրաստում են ապրիլին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: