ԿԱՅԱՑԱՎ «KREMLIN AWARD» ՕՂՈՒ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

02/17/2012

Փետրվարի 14-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում բացվեց «ՊրոդԷքսպո-2012» միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում կայացավ «Kremlin Award» օղու պաշտոնական շնորհանդեսը:

Այս ապրանքատեսակը Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի, ՌԴ նախագահի գործերի կառավարչության ենթակայության տակ գտնվող «Կրեմլյովսկի» առևտրի տան, ինչպես նաև «Լուդինգ» ընկերության համագործակցության արդյունքն է:







Նախաձեռնողները նշում են, որ սա արդեն երկրորդ հաջողված փորձն է` մատնանշելով 2010 թվականին սպառողներին ներկայացված «Kremlin Award» կոնյակը, որը մեծ հաջողություն է վայելում շուկայում:


«
Այս ապրանքատեսակի
ստեղծման գործընթացում ընդգրկված են եղել եվրոպական և համաշխարհային առաջատար կազմակերպություններ: 
«Kremlin Award» օղին ոչ միայն  կհանդիսանա
ՌԴ պետական ենթակառուցվածքների արարողակարգային բոլոր միջոցառումների ժամանակ
մատուցվող ապրանքատեսակներից մեկը, այլ նաև հասանելի կլինի հասարակ սպառողներին: 
Սա հայ-ռուսական համագործակցության հերթական դրական օրինակն է, որը շարունակական բնույթ է կրելու»-, իր ողջույնի խոսքում ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: