ԿԱՅԱՑԱՎ «ՊԻԵՍՆԵՐ ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՀԱՄԱՐ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

09/20/2011
Սեպտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ երգահան Գեորգի Սարաջյանի «Պիեսներ դաշնամուրի համար (Pieces for piano)» ձայնասկավառակի հանդիսավոր շնորհանդեսը: Այն թողարկվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ: Թողարկված 500 ձայնասկավառակների մեծ մասը հատկացվելու է մարզերի երաժշտական հաստատություններին:

Միջոցառմանը մասնակցում էր նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը, որը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ այս տարվա հունիսին մասնակցել է Բաթումիում տեղի ունեցած 10-րդ միջազգային փառատոնին և վերադարձել «Գրան Պրի» մրցանակով:

Միջոցառմանը ելույթ ունեցավ տիկին Ջավահիր Ծառուկյանը: Նա ելույթում նշեց, որ «Հեռանկար» ծրագրի շրջանակներում շարունակվելու է աջակցության ցուցաբերումը արվեստի և մշակույթի բոլոր ոլորտներին: