ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ ԲՀԿ ՇԱՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու որոշում է կայացրել:
Չեմպիոնուհին իր քաղաքական որոշումն ամրագրող դիմումը ներկայացնելուց հետո, այժմ, սպասում է կուսակցության արձագանքին:
Քաղաքականություն մուտք գործելու ցանկությունը հենց
այնպես չի առաջացել. որոշման հիմքում հայրենի երկրին ու ժողովրդին օգտակար լինելու
ձգտումն է:
«Ես
վստահ եմ, որ անդամակցում եմ այնպիսի հզոր, արարող և հայրենանվեր քաղաքական ուժի, որն ունի
սեփական երկրի ու ժողովրդի համար մտահոգ
ղեկավար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և նրա
ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրենց
գործունեության ութ տարիների ընթացքում ապացուցել են, որ աշխատում են ժողովրդի
համար և անում են ամեն ինչ, որպեսզի
բարելավվի ժողովրդի
վիճակը: Կուսակցությունում իշխում է ոչ թե խոսքի, այլ գործի ուժը»,- հարցազրույցում նշում է Նազիկ Ավդալյանը: