ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ

01/20/2008

Խոր վրդովմունքով իմացանք հայ անվանի լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի դաժան սպանության լուրը: Այդ անմարդկային արարքը փորձ է լռեցնել ազատ խոսքն ու ազգային փոքրամասնության շահի պաշտպանի ձայնը:

Մարդասպանի գնդակներից զոհված լրագրողն այն համարձակներից մեկն էր, ով չէր երկնչում Թուրքիայում արտասանել «Հայերի ցեղասպանություն» բառերը, եւ ուղղակի վտանգ էր այդ երկրի այն շրջանակների համար, ովքեր առայսօր վարում են ժխտողական քաղաքականություն, ոտնահարում մարդու իրավունքները:

Խստորեն դատապարտելով այդ բարբարոսական արարքը, Թուրքիայի իշխանությունից ակնկալում ենք, որ մարդասպանը եւ հնարավոր կազմակերպիչները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անկեղծ ցավակցություն ու զորակցություն է հայտնում Հրանտ Դինքի հարազատներին ու մերձավորներին: