ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՍՏԵՓԱՆ ՄԵՍԻՉԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ և ՀՅՈՒՐԵՐԻՆ
02/12/2009
Հարգելի պատվիրակներ և հյուրեր,
Ողջունում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չորրորդ համագումարի բոլոր մասնակիցներին: Ձեր կուսակցությունն այսօր ակտիվ գործունեություն է իրականացնում Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում, այն ձեր երկրի ամենակազմակերպված և ամենազանգվածային քաղաքական ուժերից մեկն է: Ձեր ակտիվ մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին, հստակ գործունեությունը և ձեր առաջնորդ Գագիկ Նիկոլայի Ծառուկյանի գործերը և նախաձեռնությունները արժանի են բարձր գնահատականի:
Խորվաթիային և Հայաստանին միավորում է փոքրաթիվ ազգերի ընդհանուր պատմությունը, ազգեր, որոնք պատմության ողջ ընթացքում բազմիցս վերահաստատել են գոյության և խաղաղ զարգացման իրենց իրավունքը:
Ես վստահ եմ, որ ձեր կուսակցության գործունեությունը ապագայում զգալի ներդրում կունենա Հայաստանի Հանրապետության զարգացման և բարգավաճման գործում:
Ցանկանում եմ ձեզ հաջողություն և ամենայն բարիք:
ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՍՏԵՓԱՆ ՄԵՍԻՉ