Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Մոսկվայում զարհուրելի ահաբեկչության զոհերի հարազատներին
03/23/2024
Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Մոսկվայում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչության զոհերի հարազատներին և եղբայրական Ռուսաստանի ժողովրդին:
Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում։Քաղաքակիրթ աշխարհը պետք է իր անհանդուրժողականությունն ու խիստ վերաբերմունքն արտահայտի ահաբեկչական նման դրսևորումների նկատմամբ, որոնք բացարձակ անթույլատրելի են։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։
Աստված պահապա՛ն բոլորին․․․