ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՍԽԱԼՆԵՐ ԹՈՒՅԼ ՏՎԵՑ»
04/22/2010
Ապրիլի 22-ին կայացավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի մամլո ասուլիսը: Ներկայացվեց հայ-թուրքական արձանագրությունների շուրջ վերջին զարգացումների, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և կոալիցիայի խորհրդակցության, ինչպես նաև մամուլում վերջին շրջանում տեղ գտած մի շարք հրապարակումների վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը:
Խաչիկ Գալստյանն անդրադարձել է Հայ-թուրքական արձանագրությունների վերջին գործընթացներին: «ԲՀԿ-ն մարտավարական առումով սխալ է համարում հայ-թուրքական արձանագրություններն առաջինը վավերացնելը, քանի որ դա թուրքերին հնարավորություն կտա առեւտրի մեջ մտնել աշխարհի հետ»,-նշել է ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը:
Ըստ պարոն Գալստյանի` հայ-թուրքական հաշտեցման գործընթացում իր քաղաքական մարտավարության մեջ Թուրքիան թույլ է տվել որոշակի սխալներ. «Թուրքիան երևի թե լավ չէր հաշվարկել ադրբեջանական գործոնի ազդեցությունն իր արտաքին քաղաքականության կառուցման հարցում և այդ առումով էլ տեղի տալով ադրբեջանական իշխանությունների պահանջներին` փորձեց կապել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հետ: Այս սխալ մարտավարական հաշվարկը թույլ տվեց հայկական կողմին էլ ավելի կարծրացնել Ղարաբաղյան հարցի վերաբերյալ իր դիրքորոշումները, ինչը մենք նկատեցինք նախագահի վերջին հրապարակային հայտարարություններում»,- նշեց Խաչիկ Գալստյանը և հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը միանշանակ է` այդ երկու գործընթացները պետք է զարգանան իրարից անկախ:
Անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում վերջերս կայացած նախագահական ընտրությունների արդյունքներին. Ուկրաինայի նախագահ ընտրվեց Ռեգիոնների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչը: «Կարծում եմ, որ Ուկրաինայում իշխանափոխությունից հետո վերաբերմունքը մեր երկրի, ժողովրդի նկատմամբ կփոխվի: Այստեղ պետք է արձանագրել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջանձնային հարաբերությունները լուրջ հիմք են նաև միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի հասցնելու համար»,- նշեց Խաչիկ Գալստյանը:
Մամլո խոսնակը եւս մեկ անգամ հերքել է ԲՀԿ մասնակցությունը Նոր Նորքում օրերս մեծ աղմուկ բարձրացրած միջադեպին: «Կուսակցական որեւիցե հարթության մեջ մենք նման միջադեպը չենք քննարկում: Կատեգորիկ հերքում եմ», տեղեկացրեց Խաչիկ Գալստյանը, նշելով, թե ՀՀԿ հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առողջ գործընկերներ են: