ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ. «ԲՀԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ Է՝ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԲԱՑՎԵՆ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ»
10/29/2009
Այսօր «Փաստարկ» ակումբում կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի մամլո ասուլիսը: Մամլո խոսնակը ներկայացրեց ԲՀԿ նախագահի՝ վերջերս ծավալած գործունեությունը:
Հոկտեմբերի 23-ին ԲՀԿ նախագահը մասնակցեց Ուկրաիայի Ռեգիոնների կուսակցության համագումարին, իսկ նոյեմբերին «Յեդինայա Ռոսիյա» կուսակցության խմբակցության ղեկավար Բորիս Գրիզլովի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու «Յեդինայա Ռոսիյա» կուսակցության համագումարին: Այժմ ՀԱՕԿ նախագահը հյուրընկալում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտիննետի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության անդամները վերապատրաստման դասեր և սեմինարներ կանցկացնեն, ինչպես նաև կքննարկեն Հայաստանում հաջորդ տարի կամ 2011 թ.-ին օլիմպիական վարկանիշային մրցումներ կազմակերպելու մանրամասները:
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը նշեց նաև, որ այսօրվանից մեկնարկում է «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան 2009» ցուցահանդեսը, որը Հայաստանի կողմից կազմակերպել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնը: Ցուցահանդեսին մասնակցում են 80-ից ավելի ռուսաստանյան կազմակերպություններ:
Մամլո ասուլիսը շարունակվեց հարց-պատասխան ֆորմատով: Լրագրողներին հետաքրքրում էր ԲՀԿ դիրքորոշումը Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: «ԲՀԿ նախագահը, Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին, ևս մեկ անգամ վերահաստատեց ԲՀԿ դիրքորոշումը, այն է՝ սահմանները պետք է բացվեն առանց նախապայմանների, ԲՀԿ-ն չի աջակցի արձանագրությունների ստորագրմանը, եթե թուրքական իշխանությունների կողմից դրվեն պահանջներ կամ նախապայմաններ»,- լրագրողներին տեղեկացրեց ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը:
Լրագրողները ցանկացան նաև պարզել՝ արդյո՞ք բացահայտվել են ինտերնետում ԲՀԿ նախագահի դեմ ապատեղեկատվության միջոցով սադրանքներ կազմակերպողները, ինչին մամլո խոսնակը պատասխանեց, որ առայժմ ոչ, սակայն իրենք պատրաստվում են դատական գործ հարուցել սադրիչների դեմ և ստացված փոխհատուցումը տրամադրել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին: