Խաչատրյան Լյովը իշխանական «նազիր-վեզիրներին» պատասխանել է

09/12/2016

«ՉԻ» տեղեկություններով, ծնունդով ապարանցի, մանդատավորական ստատուսով երևանցի Լյովա Խաչատրյանին` Ապարանցի Լյովին, ՀՀ իշխանավորների կողմից ասվել է որևէ կերպ չխառնվել Ապարանի շրջանում սպասվող համայնքային ընտրություններին ու այս ընթացքում հնարավորինս քիչ երևալ այդ կողմերում: Թեև այդ հորդորներին ի պատասխան Խաչատրյան Լյովը իշխանական «նազիր-վեզիրներին» պատասխանել է, որ իր վրա «բլոկ» դնելու փոխարեն իշխնությունները ավելի լավ է զբաղվեն իրենց թիմի դեպուտատներով, որոնք ամիսներով իրար «միս են ուտում» ու չափառի տակ ընկած դդում են անվանում:
Երեկ «ՉԻ»-ն փորձել է այս հարցի շուրջ ստանալ նաև Աժ պատգամավոր Լ. Խաչատրյանի մեկնաբանությունը, որն էլ հարցին արձագանքել է. «Ուրեմն ես Շենգավիթի դեպուտատն եմ, իսկ Ապարանի, Աշտարակի հետ էլ գործ չունեմ: Ես սիրում եմ մենակ Աշտարակի պոպոքը, իսկ Հմայակի սապոգը էդ արդեն ուրիշ թեմա է»: