ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 3000 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

12/03/2010
Շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից իրականացվող և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ  բարեգործական-առողջապահական ակցիան: Այս անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնի լավագույն մասնագետներն այցելեցին Լոռու մարզ:





Առաջին կանգառը Ստեփանավան քաղաքն էր, ուր հարյուրավոր բնակիչներ էին ժամանել բուժզննում անցնելու համար: Բոլոր այցելուները ստացան լիակատար անվճար բուժօգնություն, իսկ տեղի պոլիկլինիկային տրվեցին անվճար դեղորայք՝ բնակչությանը տրամադրելու համար:


Վանաձորը դարձավ Լոռու մարզի հաջորդ քաղաքը, ուր այցելեցին առաջատար մասնագետները: Ավելի քան 1000 հիվանդներ մեկ օրվա ընթացքում անցան բժշկական զննում, ստացան անվճար դեռամիջոցներ: Ավելի քան 200 հիվանդներ ուղեգրվեցին Երևան լրացուցիչ բուժզննման համար: Տաշիրի շրջակա բնակավայրերի քաղաքացիների համար բժշկական զննման համար Երևան այցելելը չափազանց թանկ է: Ավելի քան 400 բնակիչներ ստացան անվճար բուժօգնություն և դեղամիջոցներ:

Առաջատար մասնագետներն այցելեցին և օժանդակեցին նաև Սպիտակ քաղաքի բնակչությանը: Ակցիայի շրջանակներում ավելի քան 3000 բնակիչներ ստացան բժշկական օգնություն և ավելի քան 400-ը ուղևորվեցին Երևան լրացուցիչ բուժզննման համար: