Ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի,ղողանջեցին Ստրասբուրգի մայր տաճարի զանգերը

04/23/2015

Այսօր 19:15 ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի,ղողանջեցին Ստրասբուրգի մայր տաճարի զանգերը և սկսվեց հոգեհանգստի արարողությունը:Արարողությանը ներկա էին ԵԽԽՎ հայկական պատվիրակութան անդամները,Ստրասբուրգում Հայաստանի դեսպանը,Ստրասբուրգի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչները:Հոգեհանգստի կարգը անցկացրեցին Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների սպասավորները: