ԻՏԱԼԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԵՐԳԱՀԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
01/17/2011
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Օպերայի և բալետի պետական թատրոնում փետրվարի 11-ին տեղի կունենա իտակալան I Solisti Veneti նվագախմբի համերգը:
Իտալական բարոկոյի և դասական երաժշտության հատվածներ կկատարվեն մաեստրո Կլաուդիու Շիմոնեի ղեկավարությամբ:
Հնչելու են հայտնի երգահաններ Թոմասո Ալբինոնիի, Անտոնիո Վիվալդիի, Ջոաչինո Ռոսսինիի և Էնիո Մարիկոնիի ստեղծագործությունները:
I Solisti Veneti նվագախումբը հիմնադրվել է 1959 թ. Կլաուդիու Շիմոնեի կողմից: Այն բազմաթիվ մրցանակների է արժանացել, նրանց թվում Grammy և Grand Prix du Disque.