ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԸՆՏՐՎԵՑ ԲՀԿ ԱՆԴԱՄ ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ
11/18/2011
Ս/թ նոյեմբերի 13-ին Իջևանում տեղի ունեցած համայնքի ղեկավարի հերթական ընտրություններում 1638 ձայնի առավելությամբ հաղթեց ԲՀԿ անդամ, Իջևանի ավագանու անդամ, գործարար Վարդան Ղալումյանը:
Շուրջ 12 տարի Իջևանը ղեկավարած Վարուժան Ներսիսյանը քաղաքապետի աթոռը զիջեց Վարդան Ղալումյանին:
ԲՀԿ-ն շնորհավորում է Վարդան Ղալումյանին՝ Իջևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և բարեմաղթում արդյունավետ պաշտոնավարում քաղաքապետի պաշտոնում առաջիկա չորս տարիների ընթացքում: