Ինչպե՞ս վստահ լինենք, որ դուք էլ բարձր ճնշում ունենալու պատճառով չեք հեռանա. հարց գլխ.դատախազի թեկնածուին

09/13/2016

Այսօր Ազգային Ժողովում իր ելույթով հանդես եկավ ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը: Ելույթից հետո խորհրդարանի անդամները հանդես եկան հարցերով: Վերջինս հնչեցրեց պատասխաններ, որոնք էլ ստիպեցին ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին դեժավյու ապրել: 

«Դեժավյուի տպավորություն է: Նույն ելույթներն են, ինչ լսել ենք Գևորգ Կոստանյանից: Ոչինչ չի փոխվել: Միայն թե բարդ համադասական նախադասությունը պարզ համադասականով է ասվում: Ընդամենը փոխվում է բառամթերքն ու բառերի շարադրությունը: Եվ բնական է այն անտարբերությունը, որ կա այս պահին դահլիճում, քանի որ չկա հավատ, որ արդարադատության մակարդակը կարող է ուղղվել: Մարդիկ գիտեն, եթե արդար մարդի դիմի դատարան, տանիք չունենալու դեպքում ինքը կնստի»:

ԲՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով ԱԺ-ը պարտավոր է իմանալ Գևորգ Կոստանյանի հրաժարականի իրական պատճառը.

«ԱԺ-ն որպես դատախազի թեկնածություն հաստատած մարմին պարտավոր էր իմանալ Գևորգ Կոստանյանի հրաժարականի իրական պատճառը և ոչ թե կոֆեի բաժակ նայեր ու մամուլի վարկածները քննարկեր: Հիմա ինչպե՞ս մենք վստահ լինենք, որ մի օր դուք էլ բարձր ճնշում ունենալու պատճառով չեք հեռանա»:

 

http://asekose.am/hy_AM/news/1/230579-incpes-vstah-linenq--or-douq-el-ba...