Իմ հաղթանակի դեպքում լինելու է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ. Ն.Զոհրաբյան
09/16/2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի հերթական օրը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցկացրել է Արաբկիր վարչական շրջանում: Կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ու նախընտրական ցուցակի առաջատարները շրջեն են վարչական շրջանում, հանդիպել բնակիչներին և ներկայացրել պայծառ Երևանի իրենց տեսլականը: Բնակիչներն էլ իրենց աջակցությունն են հայտնել քաղաքական ուժին: Հանրահավաքի ընթացքում ԲՀԿ թեկնածուները բնակչությանը վստահեցրել են, որ հաղթանակի դեպքում օգտագործելու են իրենց բոլոր լծակները՝ երևանցիների կայնքը ապահով և երջանիկ դարձնելու համար: