Ի՞ՆՉ ԳԻՏԵՆ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

08/19/2016

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն տևական ժամանակ է՝ քաղաքական դաշտում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին վերադարձնել քաղաքականություն: Իսկ ի՞նչ են մտածում այս առնչությամբ ԲՀԿ-ականները: Armlur.am-ը փորձեց պարզել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից:

-Տիկի´ն Զոհրաբյան, տեղեկություններ կան, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հնարավոր է առաջիկայում վերադառնա քաղաքականություն: Դուք այս մասին ի՞նչ գիտեք:

-Քաղաքականությունից հեռանալու որոշում բացառապես կայացրել է Գագիկ Ծառուկյանը, դա եղել է պարոն Ծառուկյանի անձնական որոշումը եւ քաղաքականություն վերադառնալու որոշում կարող է կայացնել միայն ինքը:

-Իսկ այս մասով Ձեր եւ կուսակիցների դիրորոշումը ինչպիսի՞ն է:

-Ես բազմիցս ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ` թե´ ես, թե´ կուսակցությունը միանշանակ կողջունենք, եթե պարոն Ծառուկյանը կայացնի քաղաքականություն վերադառնալու որոշում:

-Տիկի´ն Զոհրաբյան, ըստ Ձե`զ ժողովուրդն ինչպե՞ս կընդունի ԲՀԿ նախկին առաջնորդի վերադարձը:

-Ժողովրդի վերաբերմունքը պարոն Ծառուկյանի վերադարձին միանշանակ կլինի դրական:

 

http://armlur.am/569537/