Ի՞նչ առողջական խնդիր էր, որ Կոստանյանին չի խանգարի դեսպան աշխատել. Նաիրա Զոհրաբյան

09/14/2016

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Խորհրդարանի հանդեպ արհամարհանք է համարում նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի  հրաժարականի պատճառաբանությունները:

«Գոնե խորհրդարանը պարտավոր էր իմանալ հրաժարականի իրական պատճառները: Հիմա Խորհրդարանը չստացավ հստակ պարզաբանում, թե ինչու հրաժարականի դիմում գրեց Գեւորգ Կոստանյանը: Ծիծաղելի էին պատճառաբանությունները առողջական խնդիրների հետ կապված: Առողջական խնդիրներն էլ մեր մամուլը տարաբնույթ մեկնաբանեց: Հիմա նույն որեւէ առողջական խնդիր պարոն Կոստանյանին չի խանգարելու ըստ նույն մամուլի հրապարակումների` զբաղեցնել Վրաստանում Հայաստանի դեսպանի տեղը: Էդ ինչ մեկ օրում ծագած խնդիր էր, որ համատեղելի է դեսպանի պարտականությունների կատարման հետ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` Կոստանյանի հրաժարականի մի քանի պատճառ կա:

«Հիվանդ է,  ՊՆ մատակարարումների հետ կապված կոռուպցիոն ռիսկերում է խառնված, Ռոբին Հուդն է, չի ցանկացել «Սասնա Ծռերին» տալ ահաբեկիչ որակավորումը եւ նրան հանել են: Ռուբինհուդյան վերսիային մի քիչ չեմ հավատում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: