Թուրքիան կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից
Այսօր նոյեմբերի 19-ին Ստամբուլում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում «Տնտեսական և անվտանգության հանձնաժողովի» նիստում ելույթ ունեցած Թուրքիայի փոխվարչապետ,
էկոնոմիկայի նախարար Մահմեդ Շեմշեկին ուղղված հարցում ՆԱՏՕ-ի խորհրդարանական
վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը
նշել է, որ փոխվարչապետը իր խոսքում ստել է՝ ասելով, թե Թուրքիան ժողովրդավարական երկիր է և
ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացնում,քանի որ միայն այն փաստը,
որ 1992 թվականից առ այսօր հայ-թուրքական սահմանը փակ է, ինչպես նաև այն, որ
Թուրքիան իր քաղաքականությամբ ջուր է լցնում Ադրբեջանի հանցավոր իշխանությունների ջրաղացին, արդեն իսկ ապացուցում է, որ Թուրքիան կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից:
Ի պատասխան՝ Թուրքիայի փոխվարչապետը նշել է, որ իրենք հատուկ վերաբերմունք
ունեն Ադրբեջանի նկատմամբ:
ԲՀԿ մամուլի ծառայություն