Ընտրական օրենսգրքի նախագծում անհասկանալի է ռեյտինգային եւ համամասնական քվեարկության հիբրիդը. ԲՀԿ պատգամավոր

03/14/2016

Հայաստանի Ընտրական օրենսգրքի ներկայիս նախագիծը ավելի քան 200 էջից է բաղկացած, թեպետ կարելի էր շարադրել 20 էջի սահմաններում։ Այս մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ անհասկանալի է ռեյտինգային եւ համամասնական քվեարկության հիբրիդը։ Ի թիվս այլ թերությունների՝ պատգամավորն առանձնացրել է նաեւ լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակումը 8-ով եւ քվեարկածների ցուցակների հրապարակումից հրաժարվելը։ Լյովա Խաչատրյանն իշխանություններին առաջարկել է ոչ իշխանական ուժերի վերահսկողության լրացուցիչ լծակներ տրամադրել։

www.news.am