Զոհրաբյան. Եթե ընտրական բարեփոխումներն ավելի վաղ անցկացվեին, Վենետիկի հանձնաժողովը չէր կախվի

10/18/2016

Պետք չէ Հայաստանում ընտրական բարեփոխումները ներկայացնել որպես միջազգային հանրության նկատմամբ տարած հերոսական հաղթանակ։ Այս մասին հոկտեմբերի 18-ին խորհրդարանում ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ելույթ  ունենալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկ

«Իհարկե նրանք վերապահություններ ունեցել են։ Բայց ամեն դեպքում ցուցակները կարելի էր հրապարակել ե՛ւ 2007-ին, եւ՛ 2008-ին։ Վստահեցնում եմ ձեզ, որ ո՛չ Վենետիկի հանձնաժողովը, ո՛չ նրա նախագահ Ջաննի Բուկիկիոն չէին կախվի։ Այնպես որ պետք չէ այդ բարեփոխումը ներկայացնել որպես հերոսական ջանք միջազգային հանրության անսասան անզիջողականությունը կոտրելու համար»,– ասել է Զոհրաբյանը։

ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ նոր Սահմանադրության առաջին փորձարկումը պետք է կայանար Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում։ Այն տապալվել է երկու քաղաքներում էլ։ Վանաձորում ընդդիմությունը հաղթել էր դե յուրե եւ դե ֆակտո, սակայն իշխանությունը չհրաժարվեց ամեն ինչ կամ ոչինչ մտածելակերպից։ «Հենց այդ պատճառով որոշեցին ճնշել հաղթած ընդդիմությանը։ Եվ պետք չէ երեսպաշտություն անել։ Ամեն կուսակցություն կա մարդիկ, որոնց կարելի է կաշառել, այդ թվում՝ ՀՀԿ–ում։ Հարցն այն է, թե ինչու է իշխանությունը նախկինի պես դիմում այդ մեթոդին։ Ահա մենք մտահոգված ենք, որ նույնը տեղի կունենա խորհրդարանական ընտրություններում»,– ասել է Զոհրաբյանը։

 

http://news.am/arm/news/352340.html