Զոհրաբյան. ԲՀԿ-ն մշակում է ԸՕ-ի առաջարկությունների իր փաթեթը

02/11/2016

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշակում է ԸՕ-ի առաջարկությունների իր փաթեթը, և ակտիվորեն մասնակցելու է Ընտրական օրենսգրքի քննարկումներին։ Այս մասին հայտնել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

ԲՀԿ մամուլի ծառայությունից մարամասնում են, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ պատրաստ են կուսակցությանն աջակցություն ցուցաբերել՝ մշակելու Ընտրական այնպիսի օրենսգիրք և համակարգ, որը հնարավորինս կբացառի ընտրական պրոցեսին անօրինական միջամտություններն ու կնպաստի ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության վերականգնմանը։

Նույն աղբյուրի համաձայն, ԲՀԿ նախագահն ու դեսպանը քննարկել են դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության զեկույցում բարձրացված մտահոգությունները, ու այն քայլերը, որ անհրաժեշտ է անել՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը մեծացնելու համար։
 

www.panorama.am