Զոհրաբյան.«Ես կարծում եմ, որ ճիշտ չէ Գյումրու օր տոնակատարություն անցկացնելը, բայց դրա որոշողը ես չեմ»
«Ես անձամբ ուտացնելու եմ էդ զառերով պաստառը դրա գաղափարական հորը եւ կատարողին»
«Ասպարեզի» զրուցակիցն է ԲՀ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
-Տիկին Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան»կուսակցությունը ի՞նչ կարծիք ունի ՎարդեւանԳրիգորյանի որդու մահվան մասին:
-Վարկածներ պետք է առաջ քաշեն իրավապահ համակարգը, բայց դա չի նշանակում, որ, չունենալով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, պետք է դատախազի մակարդակով հայտարարեն ինքնասպանություն եւ պեչատեն: Ես ունեմ բազմաթիվ հարցեր, եթե որեւէ մեկը կարողանա ինձ բացատրել, թե ինչպես է հնարավոր, որ Արշակը դեպքի նախորդ օրը իրականացնի շտաբում որոշ աշխատանքներ, իսկ դեպքի առավոտյան ընտանիքի հետ սուրճ խմի, ժամը երեքին հանդիպում նշանակի շտաբային աշխատանքների հետ կապված, գա գրասենյակ, հորից հանձնարարություններ ստանա, հանդիպի ազգականի որդու հետ եւ այդ ինտերվալում ինքնասպան լինի: Եթե ինձ տան այս հարցերի պատասխանը, ես կասեմ, որ հարցեր չունեմ: Այս հարցերի պատասխանը չկա եւ չի կարող լինել: Արշակին բոլոր ճանաչողները եւ ես կարող եմ վստահեցնել, որ հավասարակշիռ, որեւէ խնդիրներ չունեցող երիտասարդ էր: Անկախ նրանից, թե ինչ են ասում իրավապահները, վերջում ինչ եզրահանգման կգան, ես հայտարարում եմ, որ չեմ հավատում ինքնասպանության վարկածին: Քրեական գործ է հարուցվել ինքնասպանության դրդման հոդվածով: Հարց եմ տալիս. ովքե՞ր են ինքնասպանության դրդողները: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները տալու փոխարեն ամենաբարձր իրավապահ համակարգի մակարդակով հայտարարվում է ինքնասպանություն:
-Ըստ Ձեզ, ինչու՞ են իրավապահները հակված ինքնասպանության վարկածին:
-Ես չեմ կարող նրանց այդ հայտարարությունը մեկնաբանել: Միայն կարող եմ ասել, որ երկրում իրավիճակը աղետալի վտանգավոր է: Եթե չենք ստանալու Էջմիածնի եւ Գյումրու դեպքերի հարցերի լիարժեք պատասխանը, մեր երկրու ստեղծված աղետալի բարոյահոգեբանական վիճակը էլ ավելի է լարվելու:
-Զառերով պաստառը կապու՞մ եք այս դեպքի հետ:
-Իրավիճակը շատ լարված է քաղաքում: Ես ինքս իմ եզրահանգումները, վարկածները ունեմ, սակայն չեմ ցանկանում հիմա դրա մասին բարձրաձայնել, բայց մեկ բան կարող եմ ասել՝ ես անձամբ ուտացնելու եմ էդ զառերով պաստառը դրա գաղափարական հորը եւ կատարողին: Սա ես խոստանում եմ ամենայն պատասխանատվությամբ:
-Մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ ատրճանակը, որովինքնասպանությունը տեղի է ունեցել հետախուզման մեջ է: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես չեմ կարող շրջանառվող բոլոր վարկածները մեկնաբանել: Գյումրիում 10 վարկած եմ լսել, բայց դրանցից ոչ մեկը ինքնասպանության հետ կապ չուներ: Գյումրիում լարված իրավիճակ է: Դիմում եմ իրավապահ մարմիններին եւ երկրի առաջին դեմքերին՝ չհամարձակվեք ինչ-որ բան կոծկել, կիսաճշմարտությունը կարող է լուրջ եւ աղետալի հետեւանքներ ունենալ:
-ԲՀԿ-ն իր թիմով շարունակում է ընտրապայքարը Գյումրիում: ՎարդեւանԳրիգորյանի ինքաբացարկին շատերն էին սպասում:
-Մեզ համար առաջնայինը լինելու էր Վարդեւան Գրիգորյանի որոշումը, եւ ես շատ ուրախ եմ, որ նա որոշեց մնալ պայքարում: Գլուխ եմ խոնարհում Վարդեւան Գրիգորայնի մարդ տեսակի առաջ, որ ինքը ասաց՝չուրախացնենք վատ մարդկանց, մենք մնում ենք ընտրապայքարի մեջ, մնում ենք հանուն Արշակի, մնում ենք հանուն վաղվա Գյումրու: Ես էլ իմ անունից եմ հայտարարում, որ մնում ենք եւ պայքարենք այն Գյումրու համար, որտեղ կրիմինալը տեղ չունի, որտեղ ընտրությունը չեն վերածի կյանքի եւ մահվան պայքարի: Գյումրիում քարոզարշավը կանցկացնեն ԲՀԿ-ի խորհրդարանական պատգամավորները տեղի թիմի հետ միասին:
-Սեպտեմբերի 25-ին նախատեսվում է Գյումրու օր տոնակատարությունը: Կարծումեք, որ արժի՞ նման լարված իրավիճակում միջոցառումը անցկացնել:
-Այդ հարցը ուղղեք նրան, ով անցկացնում է տոնակատարությունը: Ես կարծում եմ, որ ճիշտ չէ տոնակատարություն անցկացնելը, բայց դրա որոշողը ես չեմ: Հարցադրումը պատասխանատուին արեք:
http://www.asparez.am/gyumri-hy/zohrabyan-zarerov-pastari-depqy_hy/#.V-Y...