Երևանի ավագանու "Բարգավաճ Հայաստան" խմբակցության հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.08. 2016թ.
ք.Երևան
Թիվ 69/07/16 քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Երևանի ավագանու անդամներ Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը: Համատեղ գործնեության ընթացքում քաջածանոթ լինելով մեր գործընկերների մարդկային որակներին և քաղաքական գործունեությանը, մենք՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներքոստորագրյալներս կոչ ենք անում ՀՀ քննչական կոմիտեին վերանայել մեր գործընկերների նկատմամբ, որպես կալանք ընտրված խափանման միջոցը՝ նրանց հնարավորություն ընձեռելով գտնվել ազատության մեջ:
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ » ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ՝
Ջիվան Պողոսյան
Վահան Միրզոյան
Թամար Պողոսյան
Արմինե Գյուլազյան