ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

01/24/2012

Հունվարի 24-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա գտնվեց Երևանում մեկնարկած բռնցքամարտի Հայաստանի առաջնությանը:
 







Հանրապետական այս ստուգատեսին մասնակցում էին հանրապետության գրեթե բոլոր ուժեղագույն բռնցքամարտիկները: Առաջնության վերջնարդյունքների հիման վրա կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որն էլ ուսումնամարզական մի շարք հավաքներից և միջազգային մրցաշարերից հետո ապրիլին կմասնակցի Տրապիզոնում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

Նշենք, որ մեր բռնցքամարտիկներից, դեռևս, լոնդոնյան ուղեգիր է ստացել Անդրանիկ Հակոբյանը:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց, որ ուղեգրերի թիվը դեռ կավելանա, և Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Լոնդոն 2012-ին կմասնակցի ընդգրկուն կազմով: