ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

12/10/2011
Հայաստանի երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ խմբակցության հրավերով Երևանում են գտնվում Մոսկվայի երիտասարդական խորհրդարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակը հայ և ռուս խորհրդարանականների միջև առկա հարաբերությունները որակապես առավել բարձր հարթության հասցնելն է:


Թվով 9-րդ համատեղ միջոցառման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» և «Եդինայա Ռոսսիա» կուսակցությունների երիտասարդական կառույցների  կողմից, համատեղ աշխատելու և միասնական ուժերով երկու երկրների տարբեր ոլորտներում նորանոր ծրագրեր իրականացնելու նպատակով, ստորագրվեց փոխգործակցության պայմանագիր: