ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՎԵՆԵՏԻԿԻ ՄԵՆԱԿԱՏԱՐՆԵՐ» ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ

02/11/2011
Փետրվարի 11-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ  իտալական աշխարհահռչակ սիմֆոնիկ նվագախմբի՝ «Վենետիկի մենակատարների» (I Solisti Veneti) բացառիկ համերգը Երևանում: Ծրագիրը Հայաստանում կայացավ շնորհիվ  «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և Հայաստանում Իտալիայի դեսպանատան:


Հանդիսատեսին ողջույնի խոսքով դիմեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:  «Մենք ՀՀ Իտալիայի դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում քայլեր ենք ձեռնարկելու , որ նման մշակութային միջոցառումներ տարեկան մի քանի անգամ կազմակերպվեն հայ հանդիսատեսի համար»,-իր խոսքում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:





Համերգի ընթացքում հնչեցին հայտնի երգահաններ Թոմասո Ալբինոնիի, Անտոնիո Վիվալդիի, Ջոաչինո Ռոսսինիի և Էնիո Մարիկոնիի ստեղծագործությունները:


«Վենետիկի մենակատարներ» նվագախմբի դիրիժոռ, մաեստրո Կլաուդիո Շիմոնեն ավելի քան 5 հազար համերգներ է վարել աշխարհի 80 երկրներում։ Դիրիժորը հայտնի է ոչ միայն դասական երաժիշտների, այլև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։