Երդվյալ ազատամարտիկներին հանձնվել են Պնախարարի շնորհակալագրերը
Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են «Երդվյալ Ազատամարտիկների» միության՝ Արտաշատի կառույցի ազատամարտիկների հետ։ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել ազատամարտիկներին՝ ապրիլյան պատերազմի առաջին օրերից հայ զինվորի եւ հայ բանակի կողքին լինելու համար։ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները եւ ազատամարտիկները քննարկել են ներքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Բարձրացվել են ազատամարտիկների սոցիալական աջակցության որոշ խնդիրներ, որոնք առաջիկայում ԲՀԿ խմբակցությունը կներկայացնի օրենսդրական առաջարկների փաթեթով։
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու «Երդվյալ Ազատամարտիկների» միության նախագահ Ռուբեն Գեւորգյանը մի քանի տասնյակ ազատամարտիկների հանձնել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ինչպես նաեւ «Երդվյալ Ազատամարտիկների» միության կողմից տրված շնորհակալագրեր։
ԲՀԿ մամուլի ծառայություն