ԵՎՍ 200 ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՄԱԼՐԵՑ ԲՀԿ ՇԱՐՔԵՐԸ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Կենտրոն վարչական շրջանի շուրջ 200 բնակիչների հետ, ովքեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու որոշում էին կայացրել:
«Անվերապահորեն կատարել պարտականությունները և բարձր պահել կուսակցականի պատիվը»,- հոտընկայս երդմամբ նորագիր կուսակցականները ամրագրեցին ԲՀԿ գաղափարախոսությանը հավատարիմ մնալու իրենց որոշումը:
Ողջունելով, արդեն, կուսակիցների քաղաքականություն մտնելու որոշումը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդգծեց, որ քաղաքական գործունեությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի այն մեծ պատասխանատվությունը, որը կրում է որպես կուսակցական:
«ԲՀԿ-ն հավասար հնարավորությունների և աշխատանքի արժանի գնահատման կուսակցություն է, որտեղ գերիշխողը միասնական և թիմային աշխատանքով մեր երկիրն ավելի լավը դարձնելն ու այդ ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքն է»,- նշեց Գագիկ Ծառուկյանը: