Եռյակի համատեղ հայտարարությունը

02/15/2015

Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ , Ժառանգություն կուսակցությունները համատեղ  մամուլի հաղորդագրություն են տարածել, ուր ասված է՝  
«Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է  ունեցել Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆիի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված  կազմերով: Հանդիպման ընթացքում քննարկվել է  Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը: Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին   Ազատության  հրապարակում  «Հավաքների ազատության մասին»  ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն  հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված  իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար»: