ԵՊՌԴ նիստը Բրյուսելում

06/05/2016

Մայիսի 31-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի նիստըորին մասնակցել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամԵՊՌԴ խորհրդի անդամ Արմեն Արզումանյանը:                               

Օրակարգային մի շարք հարցերից զատ քննարկվել են Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների Դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրականացրած համատեղ մի շարք ծրագրեր եւ նախագծեր, այդ թվում՝ սոցիալական ուղղվածության նախագծեր։ ԵՊՌԴ խորհրդում ԲՀԿ ներկայացուցիչ Արմեն Արզումանյանն իր զեկույցում նշել էոր ԵՊՌԴ և ԲՀԿ համագործակցության արդյունքում իրականացվել են Իրաքից Հայաստան տեղափոխված եզդի ընտանիքների օժանդակությանՏավուշի մարզի սահմանամերձ «Հաղթանակ» գյուղի մանկապարտեզի մասնակի վերանորոգման ծրագրերն ու սոցիալական մի քանի այլ նախագիծ եւս։

Կողմերը արդյունավետ են գնահատել համատեղ սոցիալական նախագծերի իրականացումն ու որոշվել է առաջիկայում մշակել Հայաստանում իրականացվելիք սոցիալական մի քանի այլ նախագծեր եւս։

ԵՊՌԴ խորհրդի նիստի ազատ քննարկումներում Արմեն Արզումանյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին ապրիլյան պատերազմին։

ԲՀԿ մամուլի ծառայություն