Եթե «Լուսավոր Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» համաձայնության գան, ԲՀԿ-ն կմիանա. Նաիրա Զոհրաբյան

10/04/2016

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Վանաձորի ընտրությունների հարցով որոշում կկայացնի, երբ «Լուսավոր Հայաստան» ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունները համաձայնության կգան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խորհրդարանում լրագրողներին հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը կոչ է արել «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին միանալ իրենց եւ միասնական քաղաքապետի թեկնածու առաջադրել Վանաձորում: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հիմնական բանակցությունները պետք է ընթանան «Լուսավոր Հայաստանի» ու «Հայկական վերածնունդի» միջեւ:

«Ինչ հանգուցալուծման որ իրենք կգան, ԲՀԿ-ն պատրաստ կլինի սատարել միասնական ընդդիմության կոնսոլիդացված լուծմանը: Եթե անգամ մենք հիմա միանանք էդմոն Մարուքյանին («Լուսավոր Հայաստանի» նախագահ-խմբ) կամ «Հայկական վերածնունդին», միեւնույն է, անհրաժեշտ քվե չի ապահովվելու՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար: Եթե կորոշվի, որ լուծումը հօգուտ «Լուսավոր Հայաստանի» է, մեր ավագանին կսատարի այդ որոշմանը: Եթե կորոշվի, որ լուծումը հօգուտ Արկադի Փելեշյանի է, մենք կսատարենք»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նաեւ հավաստիացրեց, որ ԲՀԿ քվեները հաստատ չեն գնալու ՀՀԿ թեկնածուին, գնալու են ընդդիմությանը:

 

http://news.am/arm/news/349858.html