ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

06/14/2011
Նախապես հայտարարված մրցույթին մասնակցել էր 133 երիտասարդ գիտնական, ներկայացվել էր 298 աշխատանք:

Կարևորելով միջազգային ասպարեզում գիտության բնագավառում մեր երկրի հավուր պատշաճի ներկայացման հանգամանքը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տրամադրեց 14 միլիոն դրամ մրցույթի հաղթողներին խրախուսելու նպատակով:

«Ապագան այսօր ձեր ձեռքերում է, իսկ ես որպես ձեր ավագ ընկեր ու աջակից պատրաստ եմ միշտ լինել ձեր կողքին ու սատար կանգնել գիտության զարգացմանը նպաստող նախաձեռնություններին», -նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: