ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՄԻՍ ՀԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
09/17/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ սեպտեմբերի 16-ին ֆիլհարմոնիայի «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկեց «Դպրոցականների ֆիլհարմոնիա» դասական երաժշտության փառատոնը:
Ծրագրի շրջանակներում մեկ ամսվա ընթացքում Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների շուրջ 15 հազար աշակերտների հնարավորություն կտրվի դասական երաժշտություն ունկնդրել:
Միջոցառման բացմանը ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Ադամյանը: Իր ելույթում Ս. Ադամյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջոցառումների շրջանակներում: