Գ. Ծառուկյանը հանդիպել է ՄԹ Առևտրի հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ

06/08/2018

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում ու Վրաստանում Միացյալ Թագավորության Առևտրի հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդին: Քննարկման առանցքային հարցը եղել է երկու երկների միջև նոր ներդրումների և առևտրաշրջանառության ծավալների ավելացումը: «Հայաստանում նոր իրողություն է՝ լայն հնարավորություններով: Երկրում հաստատված խաղի նոր կանոնների պայմաններում, երբ սկսում են վերականգնվել վստահությունն ու մրցակցային հավասար պայմանները, կարելի է ներդրումային լուրջ ծրագրեր առաջ մղել»,-ասել է Գագիկ Ծառուկյանը: Հանձնակատար Մարկ Փրիթչարդն իր հերթին նշել է, որ Միացյալ Թագավորությունը ևս շահագրգռված է Հայաստանում նոր ներդրումներով ու առևտրաշրջանառության ծավալի մեծացմամբ: