ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵՆ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
04/06/2009

Լրագրողների ուշադրության կենտրոնում էր նաև Երևանի ավագանու ընտրությունները: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ վստահ է կուսակցության ուժերին և բարձր է գնահատում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ընտրություններում հաղթելու հավանականությունը: «Իմ հնարավորությունները ես շատ լավ գիտեմ, հավատում եմ ինքս իմ սկզբունքին, իմ կուսակցությանը, մեր հաղթանակին»,-ավելացրեց պրն. Ծառուկյանը:
Լրագրողների հետ հանդիպման ավարտին պրն. Ծառուկյանը նշեց, որ Երևանի քաղաքացիները կընտրեն այն կուսակցությանը, որն իր խոսքը գործով է ապացուցել: «Մենք ցանկանում ենք, որ կայանան արդար ընտրություններ: Բոլոր կուսակցությունները պետք է պայքարեն արդար ընտրությունների համար»,-հավելեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: