ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ «ԱՅՍ ՏԱՐԻ ԿԴՐՎԻ ՆՈՐ ՀԱՃՆԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՔԸ»
Հոկտեմբերի 9-ին մեծ հանդիսավորությամբ տոնվում էր Նոր Հաճն քաղաքի հիմնադրման 52-րդ տարեդարձն ու Հաճնի հերոսամարտի 90-ամյակը: Տոնի պատվավոր հյուրն էր Նոր Հաճն քաղաքի պատվավոր քաղաքացի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հոբելյանական միջոցառումների շրջանակներում ամբողջությամբ վերանորոգվել էր
Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը, որի բացման պատիվը վերապահված էր
պատվավոր հյուրերին:
Հարկ է նշել նաև որ Նոր Հաճնի ուսանողները մշտապես ԲՀԿ նախագահի ուշադրության կենտրոնում են: «Որպես Նոր Հաճնի պատվավոր քաղաքացի, ես միշտ ուշադրություն եմ դարձնում այս քաղաքին: Օրվա կապակցությամբ ես ցանկանում եմ նորհաճնցի ուսանողներին նվիրել ավտոբուս, որ կարողանան առանց խնդիրների հաճախել Երևանյան ուսումնական հաստատություններ»,-ելույթում նշեց Գագիկ Ծառուկյանը:
Պրն.Ծառուկյանը նշեց նաև, որ իր միջոցներով կիրականանա նորհաճնցիների վաղեմի ցանկությունը. քաղաքում կկառուցվի եկեղեցի, որի հիմքը կդրվի այս տարի: